ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու մասին փաստաբանների բողոքը։ Այս տեղեկությունը 24News-ին հայտնեց հայտնեց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորված է հոկտեմբերի 19-ից՝ ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի շրջանականերում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք։
--00—ԶՀ