Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

5f8d94f4-1b76-4129-b532-a28b6d9dcb0c.jpg

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության տեղեկագրում։ «30 դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։



Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Երկու երթուղով՝ Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ ուղղություններով, ադրբեջանական երկու ավտոշարասյուն է ուղեկցվել»,-ասված է առաքելության տեղեկագրում։

--00—ԶՀ