ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։
Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։
Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։
Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։
Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»։
--00—ԼՄ