ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Հունվարի 4-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Վարդանանց հրապարակում նրանք կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ իր մոտ թմրամիջոց կա:
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով երիտասարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ իրավապահների պահանջով ներկայացրեց թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված: Նրա հայտնածով՝ ներկայացվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ թփերից:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
--00--ԱՀ