ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ զինված ուժերի զորամասի կացարանի ողբերգական հրդեհի կապակցությամբ:
«Ձերդ գերազանցություն, խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:
Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:
Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:
Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն, թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-նշվում է նամակում:
--00—ԼՄ