ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Անտարկտիկայում գտնվող Բրանտ շելֆային սառցադաշտից 1550 քառ. կմ տարածքով սառցալեռ է անջատվել: Ըստ Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայության՝ սառցալեռը պոկվել է հունվարի 22-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Սառցալեռն իր մակերեսով գրեթե 7 անգամ գերազանցում է Երևանի տարածքը. այն մոտավորապես Լոնդոնի տարածքի չափ է:
Գիտնականները Բրանտ շելֆային սառցադաշտում առաջին անգամ զգալի ճեղքեր էին հայտնաբերել մեկ տասնամյակ առաջ, սակայն վերջին երկու տարում երկու մեծ ճեղք էր առաջացել: Բրանտ շելֆային սառցադաշտի վրա է գտնվում բրիտանական Halley հետազոտական կայանը, սակայն գիտնականները հայտնել են, որ կայանին վտանգ չի սպառնում:
Մասնագետները նշում են, որ այս իրադարձությունը սպասելի էր և կլիմայի փոփոխության արդյունք չէ։
«Անջատման այս իրադարձությունը սպասված էր և հանդիսանում է Բրանտ շելֆային սառցադաշտի բնական վարքի մի մասը: Սա կապված չէ կլիմայի փոփոխության հետ: Մեր գիտական և օպերատիվ թիմերը շարունակում են իրական ժամանակում վերահսկել շելֆային սառցադաշտը, որպեսզի համոզվեն, որ այն անվտանգ է, և շարունակեն գիտական հետազոտությունները Halley-ում», - մամուլի հաղորդագրության մեջ նշել է Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայության սառցադաշտաբան, պրոֆեսոր Դոմինիկ Հոջսոնը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ