ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։
Վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալիա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ