ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի օրը երեկոյան Իտալիայի կենտրոնական մասում գտնվող Պերուջայի շրջանում: Նման տվյալներ է հաղորդել Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Տատանումներն զգացվել են հարևան Մարկեի և Տոսկանայի շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիներից հաղորդագրություններ են ստացվել շինությունների ոչ մեծ վնասվածքների մասին, ինչպիսիք են ճաքճքված սվաղը և տանիքից ընկած կղմինդրասալիկները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ