ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», - գրել է նա Twitter-ում:
Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի լուսանկարը, որում երևում է ապակու վրա փամփուշտի անցքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ