Կաշառք ստանալու գործով կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆֆ

Երևանի կայազորային հոսպիտալի պետին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այս մասին 24News-ին հայտեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ առաջիկայում դեպքի հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ