ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց: Դատարանը քիչ առաջ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։
--00--ԱՀ