ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,
«Արցախի օրվա իշխանության անհաջողությունների թիվ մեկ պատճառը կայանում է նրանում, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդած զարգացումների ընթացքում նա չուներ և չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումները կյանքի կոչելու վճռականություն...
...Ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն, նախևառաջ նշանակում է կարողանալ մերժել նրան կամ նրանց, ով կամ ովքեր քեզ հետևողականորեն տանում են երաշխավորված պարտության...
Մյուս բոլոր պատճառաբանությունները ոչ այլ ինչ են, քան սեփական անկարողությունն արդարացնելու ճարահատյալ փորձ...»,- գրել է նա։
--00—ՍՊ