ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված դիրքերից կրակոցների ձայներ են լսվել, բայց այս պահին դադարել է: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
Կրակոցները երկար չեն տևել, սկսվել է ժամը 17:00-17:30-ին, շտապօգնության վրա են կրակել, մեկ վիրավոր կա:
Նշենք, որ մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ