ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովայի հետ հանգրվանել է Վրաստանի Կախեթիի մարզի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում, հայտնում է «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերությունը, փոխանցում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ Կղվարելիում նախատեսված է Եկատերինա Լավրովայի ամուսնու եղբոր հարսանիքը:
Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո Լավրովն ու նրա ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը, գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների ներքո։
Այսօր հարսանիքին զուգահեռ բողոքի ակցիա է նախատեսվում հյուրանոցի մոտ, ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են տարածքում։ Հյուրանոցի շրջակայքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ