ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news
Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ այցելել է Կենտրոն վարչական շրջան․
«Մեր շրջայցերի կանգառը այս անգամ Կենտրոնն էր։
Վարչական շրջանի մի շարք թաղամասերում՝ Նորագյուղում, Կիլիկիայում, Սիլաչիում, խոսեցինք սիրելի բնակիչների հետ՝ տեղում փորձելով հասկանալ նրանց խնդիրները և դիտարկումները։
Այցի ընթացքում քննարկեցինք Նորագյուղի վերակառուցման, քաղաքի նոր կենտրոնի կառուցման խոշոր նախագիծը, թաղամասում աղբահանության, խաղահրապարակների կառուցման խնդիրը և այլն։
Այցելելով Կիլիկիա թաղամասի մանկապարտեզ՝ տեղում ծանոթացանք շինության խնդիրներին և քննարկեցինք մանկապարտեզի նոր և բարեկարգ շենքի կառուցման մանրամասները։
Խոսեցինք նաև բնակիչներին հուզող այլ խնդիրներից՝ շքամուտքեր, վերելակներ, բակերի ասֆալտապատում , հանգստի գոտիների կառուցում, ծառերի բարեկարգման խնդիրներ և այլն։
Մեր կողմից արդեն իսկ պլանավորվել և մեկնարկել են բարձրաձայնված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքնեը»,- գրել է նա։
--00—ՍՊ