Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

062123e9ccbd2b7876476787d9545c69a3d0d9

Մեկնարկել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան 119 տղաներ և աղջիկներ: Նրանք եկել են Շվեդիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։

Ծրագիրը ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, մարզական և մշակութային միջոցառումներ:

Սփյուռքահայ պատանիներն այս տարի ծրագրի ճամբարային մասն անցկացնում են Բյուրականում:

Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

--00—ՅՄ