ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news
APM Terminals Poti ընկերությունն ավարտել է 150 տարվա վաղեմության 1850 մետր երկարությամբ «պատնեշի» վերակառուցումը։ Այս տեղեկությունը տարածել են Փոթիի նավահանգստի աշխատակազմից։ Հայտնում է Aliq.ge-ն։
Տեղեկության համաձայն՝ պատնեշը պաշտպանում է նավահանգիստը ալիքների ու ծովային հոսանքների ազդեցությունից և նավահանգստում ստեղծում է անվտանգ ու հանգիստ միջավայր։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերականգնողական աշխատանքները սկսվել են 2021 թվականի ապրիլին և տևել 2 տարի։
--00—ՅՄ