Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի 21-րդ նիստի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

2b0cf390-feb7-40ff-9557-bb56304c9408.jpeg

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 21-րդ նիստի ընթացքում անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է նիստի փոխնախագահ:

Այս մասին տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

--00—ԶՀ