Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիա․ կմասնակցի ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

l-0x0wh-786x458z-1 (2)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք` մասնակցելու հուլիսի 5-7-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների, մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման և այլ օրակարգային հարցեր:

--00—ՅՄ