ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի և համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա, այսօր, Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մի առիթով ասել էի` կապրենք, կտեսնենք»,- տեղեկացրել է Սարուխանյանը։
--00—ՅՄ