ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news
120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում, և ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ եկել է միասնական լինելու, մեր պահանջը համայն աշխարհին ներկայացնելու պահը, Արցախը կա և մնալու է հայկական։ Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հայտարարեց ակցիայի մասնակից Արցախի թեմի հոգևորականը։
Հիշեցնենք, որ այս պահին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացնում Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբը՝ ի աջակցություն Արցախի և շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների։
Նա Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև թեմական թևի բոլոր քահանաների անունից կոչ ուղղեց բոլորին՝ ոտքի կանգնելու և պահանջներին լուծում գտնելու ժամանակն է։
Այնուհետ ակցիայի մասնակիցները տերունական աղոթք հնչեցրեցին․ «Աստծո ողորմությունը խնդրենք, չկորցնենք հույսը, լինենք միասնական, որովհետև եկել է պահը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ