ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Խորը ցավով տեղեկացա այսօր Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը:
«Իմ և Երևանում Չեխիայի դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ 11 մարդ է զոհվել, շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:
--00—ՅՄ