Մեր երկրների միջև հարգալից հարաբերություններն ամուր հենք են հայ-ղրղզական համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Screenshot_7

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ։

Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերություններն ամուր հենք կհանդիսանան հայ-ղրղզական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա աշնանը Բիշքեկում կայանալիք միջոցառումների շրջանակում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

--00—ՅՄ