Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը․ հարցը հռետորական է, պատասխանը՝ ակնհայտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1514a4530e65f5ae90cf64c7b6d40b7e_M

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է․

«Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը…

Հարցը հռետորական է, իսկ պատասխանը՝ ակնհայտ։ Արցախը հանձնել են բոլոր նրանք, որ հանդիսացել են Արցախի անվտանգության երաշխավորը: Անգամ բառախաղը բավարար է հասկանալու, որ անվտանգության ճգնաժամի մեջ մեղավոր է անվտանգության հարցով զբաղվողը, դրա երաշխավորն ու հանձնառուն։

Այնպես որ մեղադրանքային հոշոտումներն անիմաստ են։ Կա Հայաստանի Հանրապետությունը դե-ֆակտո ներկայացնող վարչախումբ, որ 2018 թ․-ին մարդկանց մոլորեցնելու համար Արցախը հայտարարում էր Հայաստանի մաս, ազդարարում էր Արցախի մոտալուտ միանալը Հայաստանի Հանրապետությանը, մինչդեռ իր իրավական և բարոյական պարտքն էր ընդամենն ապահովելն Արցախի անվտանգությունը, ինչը և նրանք «բարեհաջող» կերպով տապալեցին՝ ի գոհացումն իրենց օտարերկրյա տերերի»։

--00—ՅՄ