«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները Լաչինի միջանցքում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

l-0x0wh-786x458z-1 (2).jpeg

Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Այս մասին թվիթերի էջում հայտնել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը։

«Արդեն 9 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,-ասված է գրառման մեջ:

--00—ՅՄ