ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News
Արցախից Հայաստան նոր ժամանողներ չեն եղել։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նոր ժամանածներ չունենք, ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը՝ 100 632»,- ասաց Բաղդասարյանը։
Բաղդասարյանը ընդգծեց, որ որոշակի հստակեցում կա հաշվառման գործընթացում, որին զուգահեռ իրականացվում է նույնականացում։
«Մենք ունենք հաշվառված և նույնականացված մոտ 98000 անձի»,- հստակեցրեց խոսնակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ