Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus-ներ ու Range Rover. կասկածյալներից 2-ը եղբայրներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

լե

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Երևանում «սնկի նման» ավելացել է թանկարժեք ավտոմեքենաների թալանման դեպքերը: Հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Ա. Ա.-ն և հայտնել, որ Լեռ Կամսարի փողոցի իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի 2 կողային հայելիները գողացել են: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի օպերլիազորը, ում Ա. Ա.-ն հայտնել է, որ 15 օր առաջ դարձյալ գողացել էին իր Lexus-ի 2 կողային հայելիները: 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ՝ 29-ամյա Ատոմ Ա.-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Ե.-ն: 



Նույն օրը, հերթական ահազանգն են ստացել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հ. Ա.-ից, ով հայտնել է, որ Անտառային փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ