Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

11

Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

«Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ  Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։

2

Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է ընձեռում հասանելի լինել ամբողջ երկրում և նպաստել տնտեսության զարգացմանը։ Հենց այս նպատակով էլ պետք է շարունակենք աշխատել՝ միմիայն առաջ գնալու տրամաբանությամբ։ Նորաբաց «Սեբաստիա» մասնաճյուղում մեր բոլոր հաճախորդներն ու գործընկերները կօգտվեն Ակբայի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթից»,- նշել է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

բ

Բացման կապակցությամբ «Սեբաստիա» մասնաճյուղում մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

Ֆիզիկական անձ հաճախորդների համար՝

  • անվճար Mastercard Standard և American Express Cashback քարտեր գործողության ամբողջ ժամկետի համար,
  • 50% զեղչ Visa Signature քարտի առաջին տարվա սպասարկման համար (քարտի առավելությունները՝ այստեղ),
  • 30% զեղչ American Express Gold քարտի սպասարկման համար՝ Ակբա բանկի ավանդատու լինելու դեպքում (քարտի առավելությունները՝ այստեղ

Մանրամասն՝ բանկի կայքէջում:

4

Իրավաբանական անձ հաճախորդների համար`

  • Visa Business քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի,
  • Soft PՕS հավելվածի ակտիվացման դեպքում վճարային քարտերի սպասարկման միջնորդավճարները պայմանագրի կնքման հաջորդող 30 օրացույցային օրվա համար կսահմանվեն 0%։

Մանրամասն՝ բանկի կայքէջում:

Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Ակբա բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը կգործի «Սեբաստիայի փողոց 80, թիվ 50 շինություն» հասցեում։

 

--00—ԱՊ