ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին չի մասնակցի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ Փաշինյանն այս պահին գտնվում է Վրաստանում, մասնակցում է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։
--00—ՅՄ