ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Վերին Լարսում ձնահոսքի վտանգ արդեն չկա, բայց երթևեկությունը դեռ չի վերականգնվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում չեղարկվել է ձնահոսքի վտանգը։
Այժմ մաքրում են ճանապարհը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում երթևեկությունը վերականգնվի:
--00—ՅՄ