ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Աշխարհահռչակ ամերիկահայ վիպագիր, դրամատուրգ, սցենարիստ Վիլյամ Սարոյանի գրչին պատկանող «Displaced» (թարգմ. տեղահանվածը) ստեղծագործությունը կրկին կբեմադրվի: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ստեղծագործության հիմքում ընկած են գաղթականների, նրանց ապրումների, հույսերի և ճակատագրերի մասին գաղափարները։
Նշենք, որ բեմադրման պրեմիերան եղել էր նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Karşı Sanat» արվեստի կենտրոնում, որտեղ էլ հենց ծրագրվում է իրականացնել հերթական բեմադրումը:
--00—ԼՀ