ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Սա վստահություն է ներշնչում ինձ ու նաև բոլորիս, որ մեր հարաբերություններում որոշ ժամանակավոր դժվարություններ ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման ուղենշով»,-ասել է նա:
--00—ՅՄ