ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները դադարեցվել են հունվարի 2-ին Բեյրութում ՀԱՄԱՍ շարժման գրասենյակի վրա հարձակումից հետո, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Երեքշաբթի օրը Բեյրութում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սալեհ ալ-Արուրիի սպանությունը դադարեցրեց ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Դիվանագիտական աղբյուրն իր հերթին նշել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնական բանակցությունները շարունակվում են, սակայն վերջին իրադարձություններն ազդել են դրանց մասնակիցների տրամադրության վրա։
--00—ՅՄ