Վարդապետյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

photo_2024-01-28_11-01-07

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 --00—ՅՄ