Երևանի քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կգործակցեն մի շարք բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

photo_2024-02-08_16-45-51

Այսօր ընդունել եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության ուղղությունների վերաբերյալ:

Կարևորելով կառույցի դերը՝ երկաթուղային ցանցի զարգացման հարցում, նշել եմ, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ իրենց ծրագրերն առաջնահերթ միտված են քաղաքացիների համար անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրում ապահովելուն:

2023թ. ընդհանուր առմամբ ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից»:

--00—ՅՄ