40-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_18-42-04

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Խուդյակով փողոցում Երևանի բնակիչ 40-ամյա Արման Թ․-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Հերմինե Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ՅՄ