ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ֆրանսիան հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում` զգուշացնելով Ռաֆահում հումանիտար աղետի սպառնալիքի մասին, եթե Իսրայելը լայնածավալ հարձակում իրականացնի քաղաքի վրա։
«Իսրայելի լայնածավալ հարձակումը Ռաֆահի վրա կստեղծի աղետալի հումանիտար իրավիճակ: Աղետից խուսափելու համար մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ֆրանսիան նաև կոչ է անում Իսրայելին կոնկրետ գործողություններ ձեռնարկել Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Գազայի հատվածի և նրա բնակիչների ապագան հնարավոր է միայն Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցությամբ։
--00—ՅՄ