ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2024-03-14_17-05-36

Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ