ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հիմա կխոսեմ Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նախատեսում տոնել իր հաղթանակը ընտրություններում։
Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը ժամանակ չունի ընտրություններում իր հաղթանակը տոնելու։ Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, նախագահին հագեցած աշխատանքային օր է սպասվում։
--00—ՅՄ