ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Նշված տարածքները նախկինում բնակեցված ադրբեջանական գյուղեր են եղել, Հայաստանին չեն պատկանում, պետք է վերադարձնել, իսկ մեր 31 գյուղը, որի մասին վարչապետը խոսել է, դրանք գյուղերի հանդամասեր, վարելահողեր են։ Այս մասին խորհրդարանում 24News-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ խոսելով Տավուշի հայտնի չորս գյուղերի մասին։
Խոսելով Վերին Ոսկեպարի մասին, նա նշեց, որ այն գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի ձախ հատվածում, աջ հատվածը ադրբեջանական տարածք է, իսկ ձախ հատվածում կա անկլավային հասկացություն, որքանով ինքն է տեղյակ․ «Այդտեղ կա խնդիր, բայց շրջափակման մեջ չի, այսինքն, երկու կողմը կարող է լինել ադրբեջանական, սակայն այս մի կողմը ադրբեջանական չի»։
Ղալումյանի խոսքով, ճանապարհները որոշ տեղերում անցնում են Ադրբեջանի տարածքով, կա խնդիր ճանապարհների փոփոխության, որը պետության համար խնդիր չէ․ «Այդ ճանապարհները կկառուցվեն և կլինեն մեր տիրապետության տակ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ