Երկրի հրդեհը հանգցրե’ք, ոչ թե վրան ադրբեջանական, թուրքական բենզին լցրեք. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Պետության անձնագիրը Սահմանադրությունն է, հիմա փորձում են այն ապամոնտաժել։ Իշխանությունը ճղում էր իրեն՝ Սահմանադրություն փոխելը մեր հարցն ա, բա ինչի՞ սուս-փուս ՍԴ-ն որոշում կայացրեց, ու Ադրբեջանի պահանջը կատարեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի։ 

«Ճգնաժամի մեջ ենք, մեզ սպառնում են ոչնչացմամբ, իսկ այստեղ քյուֆթի փառատոն են անում, մարդկանց անասնացնում են` շինծու օրակարգ մատուցելով. ուրախանալ, քեֆ անել։ Այրվում է տունը, իշխանությունը փոխանակ հանգցնի, վրան ադրբեջանական նավթ, բենզին են լցնում»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ