Ինձ չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

մա

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հոդված է հրապարակել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

«Դատարանում վերջին խոսքիս հրապարակման ժամանակ մի քանի եզրահանգումներ ներկայացրեցի հանրությանը, որոնք իմ դատավաճռից հետո կյանքի ուժ ստացան:

 

1. 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվել է բռնությամբ և ատելության քարոզով:

 

2. Այս պետությունն այլևս հայկական չէ: Պետության բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում, իսկ ադրբեջանցիների, թուրքերի նկատմամբ՝ ծայրահեղ բարեհաճ և խոնարհումով:

 

3. Հետևաբար՝ պետական զինանշանը և դրոշն այս պետության հետ որևէ կապ չունեն, և ազնիվ կլիներ դրանք փոխել:

 

4. Պետությունը, որը գործում է սեփական քաղաքացու դեմ, իր էությամբ հանցավոր է:

 

5. Հետևաբար՝ հարկատուն ոչ թե հերոս է, այլ՝ ակամա հանցակից:

 

6. Այս պետությունն այլևս չունի որևէ առաքելություն կամ նպատակ (կոռուպցիայի դեմ պայքարը, խաղաղությունը, ժողովրդավարությունը նպատակներ չեն):

 

7. Այս իշխանության դեմ պայքարը վաղուց քաղաքականության հետ կապ չունի: Պայքարն ազգային-ազատագրական է:

 

8. Շուրջ վեց տարի Հայաստանում իշխող և պետությունը կործանած խմբակի քաղաքական հայացքներն առ այս պահը ոչ ոք չգիտի:

 

9. Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է այնքան, մինչև այն քանդվի-կործանվի: Դադար երբեք չի լինելու:

 

10. Ընդդիմությունն՝ այսօրվա առաջնորդներով, վեց տարվա ընթացքում նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը:

Մի քանի անգամ ուշադիր կարդացեք այս կետերը: Սրանք փաստեր են: Միգուցե՝ ցավոտ ու տհաճ, բայց՝ անհերքելի փաստեր: Գիտեմ, որ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և առերեսվել իրականության հետ:

 

Վերջում ավելացնեմ, որ ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը»։

--00—ԼՀ