ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Քննչական կոմիտեից 24News-ին հաստատեցին տեղեկությունը, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Առողջապահության նախարարարությունում:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ