ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում:
--00—ՅՄ