Տավուշում քաղաքացին փորձել է ապօրինի փայտանյութ ձեռք բերել ու դանակահարել է էկոպարեկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

պա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարված վիճակում ընկերների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մնացականյանը և Գուլքանյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ