Ո՞վ ա էդ ոստիկանապետը, որ լակոտ ա ասել, տենց ֆիգուր էլ կա՞, իրանց փողն ու աթոռն ա վախեցնում. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ոստիկանապետն ո՞վ է, այդպիսի ֆիգուր կա՞, գոյություն ունի՞, դա ոստիկանապետի ասելու բառ է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանապետի հնչեցրած այն մտքին, որ քաղաքացիները իրենց լակոտի նման են պահում, դրա համար էլ բերման են ենթարկվում։

Սրբազանը ասաց, որ պետք է պարզել, թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են այդ պաշտոններին հասել։

«Յուրաքանչյուրը, ով փողոցում է ճշմարտության համար է դուրս եկել, իրենց ոչնչով չեն վախեցնի։ Իսկ այդ մարդուն վախեցնում է մի բան՝ աթոռը և փողը, որ իրեն տալիս են, մարդկանց կյանքի հաշվին ստացած փողը»,- ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ