Կա իշխանություն, որը երկրի ղեկը պահելու համար երկրի կեսն էլ վարի կտա, մարդկանց էլ կջարդի կամ կկոտորի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

2267f0a872ca4542ceeb67eea7213c66

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեծ առումով ոստիկանությունը փողոցներում անում է այն, ինչ նրան հանձնարարել է քաղաքական իշխանությունը, իսկ դրա ներկայացուցիչները մի քանի առիթով ասել են, որ պատրաստ են ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հակառակ դիրքորոշում ունեն, առավել ևս` փորձում են դրանք պաշտպանել:

ՀՅԴ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ այսօր տեղի ունեցածն ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո էր:

Պետք չէ չարչարվել` հասկանալու կամ բացատրելու, թե ինչո՞ւ են ոստիկանական համազգեստով 2-3 տասնյակ անձինք օրը ցերեկով, կենտրոնական փողոցներից մեկում, բոլորի աչքի առաջ պատգամավոր հայհոյում, խմբակային հարվածներ տեղացնում և այլն:

Բնականաբար այստեղ ոչ իրավաբանություն կա, ոչ էլ այս ամենը բացատրելի է փողոցային վարքուկանոնով:

Կա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ, մարդկանց էլ ջարդել կամ կոտորել»:

--00—ՅՄ