Մոսկվա կանչված Երևանում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա ՀՀ և կանցնի իր պարտականություններին․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

l_0x0wh_786x458z_1

Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան և կանցնի իր պարտականություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դեսպանին խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական ​​պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ նա կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,-ասել է Գալուզինը։

Պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ դրա մասին խոսք չկա․ «Դեսպանը կանչվել է խորհրդակցության, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,-հավելել է ռուս պաշտոնյան։

Գալուզինի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։

--00—ՅՄ