Մեկնարկել է Ադրբեջանի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

6663006083a386663006083a3917177641926663006083a366663006083a37

Մեկնարկել է Ադրբեջանի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի գործով ապօրինի դատական նիստը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այսօր Սաբունչիի շրջանային դատարանում դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթերը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Օգոստոսի 2-ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:

Օգոստոսի 15-ին ՄԻԵԴ-ը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ էր փոխանցել հայկական կողմին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, պահպան պայմանների մասին տեղեկություն։

Դրանք փոխանցվել էին նաև հարազատներին։

--00—ՅՄ