Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

capture1.thumb_

Անցյալ ամիս Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարվել է Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարը, որը նախագահում էր Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին:

Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

--00—ՅՄ